Հռոմի պապը Իրանին և Իսրայելին «պատասխանատվության ու ողջամտության» կոչ է արել
Հռոմի Լևոն XIV պապը շաբաթ օրը դիմել է Իրանի և Իսրայելի իշխանություններին՝ կոչ անելով «գործել ողջամիտ», և որպեսզի երկու երկրների ժողովուրդները շարունակեն երկխոսությունը, տեղեկացրել է Reuters-ը։
Լևոն պապը, որը հանդես է եկել իր հինգշաբաթյա պապության ընթացքում խաղաղության ամենավճռական կոչերից մեկով, Սուրբ Պետրոսի եկեղեցում հավատացյալների լսարանին հայտնել է, որ իրավիճակին հետևում է «մեծ մտահոգությամբ»։
«Այս դժվարին պահին ես ցանկանում եմ նորից պատասխանատվության և ողջամտության կոչ անել,- ասել է Հռոմի պապը։- Ավելի անվտանգ, միջուկային սպառնալիքից զերծ աշխարհի կառուցման ձգտումը պետք է իրականացվի հարգալից հանդիպումների և անկեղծ երկխոսության միջոցով, որպեսզի կառուցվի ամուր խաղաղություն՝ հիմնված արդարության, եղբայրության և ընդհանուր բարօրության վրա»։