Մերձավոր Արևելք Ռազմական Սիրիայում կրակել են ռուսական ռազմաբազայի վրա 20.05.2025 0 min read Սիրիայում կրակել են ռուսական ռազմաբազայի վրա։ Հաղորդվում է՝ Լաթաքիայի ավիաբազայի հարևանությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Ռուսական և արաբական մի շարք աղբյուրների տվյալներով՝ ռուս զինվորների շրջանում կան զոհեր։ ՌԴ ՊՆ-ն և Սիրիայի պաշտոնատար անձինք պաշտոնական հաղորդագրությամբ հանդես չեն եկել։