Էրդողանի և Մակրոնի ձեռքսեղմումը սոցցանցերի օգտատերերը որակել են որպես «դիվանագիտական լեզվով փոխանցված հզոր ուղերձ»
Տիրանայում տեսախցիկները ֆիքսել են Մակրոնի և Էրդողանի զրույցը ու տարօրինակ ձեռքսեղմումը։
Տիրանայում կայացած Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Էրդողանի և Մակրոնի ձեռքսեղմման տեսանյութը սոցցանցերում հայտնվել է ուշադրության կենտրոնում՝ որակվելով իբրև Էրդողանի կողմից «դիվանագիտական լեզվով փոխանցված հզոր ուղերձ»: Այս մասին հայտնում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը։