Իշխանությունը մի բան շատ լավ է անում` տարբեր կլոունություններով և կեղծ թիրախներով թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան

Մեկ ամիս է օդում հարցադրում է կախված` ի՞նչ է ուզում Ադրբեջանը և ինչու՞ է անընդհատ թիրախավորում խաղաղ բնակավայրերը:

Թեև իշխանությունը ժլատություն է անում` ներկայացնելու հատկապես Խնածախ-Խոզնավար հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն դրանից իրադրությունը միայն առավել վտանգավոր բնույթ է ստանում:

Իշխանությունը մի բան շատ լավ է անում` տարբեր կլոունություններով և կեղծ թիրախներով թույլ չի տալիս, որպեսզի ադրբեջանական սադրանքները օրակարգ բարձրանան:

Իսկ Հայաստանի իրական օրակարգը շարունակում է զիջել արհեստական, շինծու թեմատիկային:

 

Տիգրան Աբրահամյան