Ջահերով երթը հասավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Չնայած տեղացող անձրևին, ջահերով երթի մասնակիցները հասան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Հիշեցնենք, որ Երեւանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած ավանդական Ջահերով երթը։