Թուրքերը Էսքիշեհիր քաղաքում ցույցի են դուրս եկել էրդողանի դեմ երիտթուրքական եռյակի պատկերներով` Ջեմալ, Թլեաթ, Էնվեր

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը գրում է.

«Թուրքերը Էսքիշեհիր քաղաքում ցույցի են դուրս եկել էրդողանի դեմ երիտթուրքական եռյակի պատկերներով` Ջեմալ, Թլեաթ, Էնվեր:

Սա է այն ապացույցը, որ բոլոր պարագաներում ու իշխանություններով Թուրքիան չի փոխելու իր դիրքորոշումը հայերի նկատմամբ: Երիտթուրքերը, քեմալականները, էրդողանականները եկել են իշխանության` հայերին խոստանալով խաղաղություն, բայց իրագործել են ցեղասպանություն Արևմտյան Հայաստանում, Արևելյան Հայաստանում, Արցախում»: