Զելենսկին այսօր կզրուցի Թրամփի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ մարտի 19-ին, կզրուցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախօրեին Թրամփը զրուցել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է РБК-Украина-ն։

«Այսօր ես խոսեմ նախագահ Թրամփի հետ։ Մենք կքննարկենք մանրամասները, կարծում եմ՝ հաջորդ քայլերի մանրամասները։ Մենք իսկապես լավ հանդիպում ունեցանք մեր թիմերի միջև», – ասել է նա։

Զելենսկու խոսքով՝ ինքը և Թրամփը կքննարկեն պատերազմի կարգավորման հետագա քայլերի մանրամասները։ Պետության ղեկավարը հավելել է, որ ակնկալում է Թրամփից լսել Պուտինի հետ իր զրույցի մանրամասները։