Չի վերահսկվում, քանի որ մեկը ջերմ հարաբերություններ ունի իշխանության հետ, մյուսում աշխատում է վարչապետի աղջիկը

2018-2024 թթ․ ըստ ՊԵԿ-ի խաղերի մասնակիցներին վճարվել է 26 տրիլիոն դրամ կամ 65 միլիարդ ԱՄՆ դոլար շահում:

Սա երևի միակ դեպքն է, որ պետությունն ասում է ճշմարտությունը, որ տրիլիոնների հասնող, ժողովրդին կեղեքող, մարդկային կյանքեր ու ճակատագրեր խորտակող բիզնես ոլորտը չի վերահսկվում:

Չի վերահսկվում ոչ թե նրա համար, որ չեն կարողանում, այլ ցանկություն չկա:

Չէէէ, համակարգային կոռուպցիա չկա, ուղղակի մի ընկերության սեփականատերը ՋԵՐՄ հարաբերություններ ունի իշխանության հետ, իսկ մյուսում աշխատում է երկրի վարչապետի աղջիկը:

Արթուր Միքայելյանի ֆեյսբուքյան գրառումը