Փաշինյանը համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունման մասին հայտարարեց
Նոր սահմանադրության ընդունումը էական է, քանի որ գործող սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեները հանրային ընկալման մեջ ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։ Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին իր «գաղափարախոսական» հարցերի շուրջ ուղիղ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։