Ինչու է ներկայիս Ամերիկային ձեռնտու Ուկրաինայի պարտությունը

Ինչու է ներկայիս Ամերիկային ձեռնտու Ուկրաինայի պարտությունը

Ինչը չեն հասկանում Հայաստանի խեղճ «արևմտամետները»:

Հայաստանի «արևմտամետները» ամերիկանամետներ չեն, դեռևս եվրոպամետներ են, բայց շուտով դա էլ կարող է չլինել:

Ամերիկայի ներկայիս վարչակազմը հեղափոխություն է իրականացնում, ինչը պետք է բարձրացնի Ամերիկայի դերը, բայց ոչնչացնի գլոբալիստներին:

Ամերիկայում իշխանության է եկել ազգային կապիտալը, ընդդեմ գլոբալիստական կապիտալի:

Ուկրաինայի պատերազմը ԱՄՆ-ի պատերազմը չէ, դա գլոբալիստների պատերազմն է, և եթե Ուկրաինան հաղթի և պարտվի Ռուսաստանը, ապա կպարտվի նաև ԱՄՆ ներկայիս վարչակազմը, բայց կհաղթի ԱՄՆ նախկին և ԵՄ դեռևս ներկա վարչակազմը:

Սա ԱՄՆ ներքաղաքական առճակատումն է երկու էլիտաների միջև: ԱՄՆ գլոբալիստները պարտվել են, հիմա պայքարը գնում է ԵՄ երկու էլիտաների միջև՝ ազգային-պահպանողական ու լիբերալ-գլոբալիստական:

Ուկրաինայի տարածքն ընդամենը այդ հակադիր էլիտաների պայքարի թատերաբեմն է: Ահա որտեղ կարող է հասցնել պատմության ընթացքը չհասկացող էլիտաների կառավարումը, երբ սեփական երկիրը դարձնում են երկու համաշխարհային էլիտաների թատերաբեմ:

ՔՊ-ն ու ներկայիս արևմտամետները (հանգամանքների բերումում դարձած հակաամերիկյան խմբակ), քաղաքակրթական առումով պարտված են և ապակողմնորոշված:

 

Ստեփան Դանիելյան