Թրամփի վարչակազմը քննարկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումների ծրագիր, որպես երկրի՝ ԱՀԿ անդամ մնալու նախապայման

Թրամփի վարչակազմը քննարկում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) բարեփոխումների ծրագիր, ներառյալ կազմակերպության տնօրենի պաշտոնին ամերիկացու նշանակումը՝ որպես երկրի՝ ԱՀԿ անդամ մնալու նախապայման: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրաման՝ ԱՀԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու 12-ամսյա գործընթաց սկսելու մասին։ ԱՀԿ-ից դուրս գալու մասին Թրամփի գործադիր հրամանը պաշտոնը ստանձնելուց հետո նրա առաջին քաղաքական քայլերից էր: Դա կհանգեցնի նրան, որ համաշխարհային առողջապահական գործակալությունը կկորցնի իր ամենամեծ ֆինանսավորողին մինչև 2026 թվականի հունվար: Հրամանագիրը մեղադրում է կազմակերպությանը COVID-19 համաճարակի սխալ կառավարման մեջ, ինչը ԱՀԿ-ն հերքում է: