«Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների պատճառով։ Այս մասին հայտնում է variety.com-ը՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը։
Ըստ հայտարարության, արարողությունը հունվարի 17-ից տեղափոխվել է հունվարի 19-ը։ Ակադեմիան երկու օրով երկարացրել է նաև թեկնածուների ընտրության քվեարկության ժամկետը՝ մինչև հունվարի 14-ը։
Հունվարի 7-ից Լոս Անջելեսի արևմուտքում անտառային հրդեհներ են, որոնք քամու պառճառով տարածվել են դեպի բնակավայրեր։ Հունվարի 8-ի դրությամբ հրդեհի տարածքը հասել է 13,44 քմ կմ։ Տարբեր շրջաններում հայտարարվել է տարհանում։
Լոս Անջելեսի մերձակայքում սկսված անտառային հրդեհների հետևանքով, տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, արդեն 5 մարդ զոհվել է, շատերը լուրջ վնասվածքներ են ստացել, տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվում են։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կալիֆորնիայում խոշոր բնական աղետ է հայտարարել։

