Սանկտ Պետերբուրգում այսօր կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, Հայաստանը չի մասնակցի

Սանկտ Պետերբուրգում այսօր կկայանա ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը: Մասնակիցները կարծիքներ կփոխանակեն միջազգային հարցերի, ինչպես նաև համագործակցության շրջանակում փոխգործակցության վերաբերյալ:

Նշենք, որ Հայաստանը չի մասնակցի գագաթնաժողովին։ Փաշինյանը ավելի վաղ հայտարարել է, թե վարակվել է քովիդով։