Պուտինը Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Մարգարիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով։

Մրցանակը հանձնվել է հայրենական լրագրության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, ինչպես նաևհասարակական նշանակության միջոցառումների նախապատրաստման և անցկացման գործում ակտիվ մասնակցության համար։

Նշենք՝ ՌԴ նախագահը Սիմոնյանին 2022 թվականին պարգևատրել է Պատվո շքանշանով։