«Վերելք»․ Ինչպե՞ս ճմլել ժողովրդին (տեսանյութ)
Համացանցում հիմա ավելի շատ քննադատում են ժողովրդին, քան իշխանություններին։ Ժողովրդին պարսավում են պասիվության, Հայրենիքին սպառնացող վտանգներին չարձագանքելու, ծայրահեղ իներտության համար;
Ինչո՞ւ է ժողովուրդն այսպիսին։
Այս հարցը չի հետաքրքրում անհանգիստ մարդկանց, և զգացմունքներին տրվելով՝ անարգանքի սյունին են գամում ժողովրդին։
Իսկ գուցե հատուկ տեխնոլոգիաների կիրառման հետևա՞նք է մարդկանց ներկա վիճակը։
«Վերելք» հաղորդաշարը լսարանին է ներկայացնում և քննարկում Հայկ Մելքոնյանի տեսակետը նման տեխնոլոգիաների մասին, որոնց միջոցով ձևավորում են իներտ և անտարբեր հասարակություն, որի մոտ ճնշված է նախաձեռնողականությունը, քննադատական մտածողությունը և համերաշխությունը:
Մանրամասները` տեսանյութում։

