ԱՄՆ-Ուկրաինա․ ռազմական օգնության առանձնահատկությունները․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը գրում է.

«ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը 2024 թվականի դեկտեմբերի 7-ին հայտարարեց Ուկրաինային 988 միլիոն դոլար արժողությամբ նոր ռազմական օգնության փաթեթի մասին, որը տրամադրվում է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (Ukraine Security Assistance Initiative – USAI) շրջանակում։

Այս ծրագրի առանձնահատկությունն այն է, որ ռազմական սարքավորումները և գույքը պետք է պատվիրվեն արդյունաբերությունից, ինչը ենթադրում է երկարաժամկետ մատակարարում, քանի որ դրանց արտադրությունն ու պայմանագրային գործընթացները դեռ պետք է իրականացվեն։ Սա 2022 թվականի փետրվարից ի վեր USAI-ի 22-րդ փաթեթն է։

USAI-ի նոր փաթեթի հիմնական բաղադրիչները՝

  • Կառավարվող հրթիռներ HIMARS հրթիռային համակարգերի համար
  • Անօդաչու թռչող սարքերի համալիրներ
  • Սարքավորումներ, պահեստամասեր և այլ նյութեր՝ նախատեսված հետևյալների համար
  • Հրետանային համակարգերի սպասարկում և վերանորոգում,
  • Տանկերի վերանորոգում,
  • Զրահատեխնիկայի վերանորոգում։

Բացի այդ, 2024 թվականի դեկտեմբերի 2-ին ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց Ուկրաինային 725 միլիոն դոլար օգնության մասին, որը տրամադրվում է նախագահի լիազորությունների շրջանակում (Presidential Drawdown of Security Assistance – PDA)։ Այս մեխանիզմի միջոցով ԱՄՆ-ը կարող է օպերատիվ կերպով հատկացնել իր առկա պահուստները։ Նշված փաթեթը՝

  • 70-րդն է PDA-ի շրջանակում 2021 թվականի օգոստոսից ի վեր,
  • 16-րդը՝ 2024 թվականին»։