Ֆիդանն ու Բլինկենը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել է Սիրիայում վերջին իրավիճակը և կոչ է արել կառուցողական դեր խաղալ տարածաշրջանի բոլոր խաղացողների համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։
«Դեկտեմբերի 6-ին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվել են Սիրիայի վերջին իրադարձությունները։

