Միրզոյանի և Բայրամովի միջև Մալթայում պլանավորված հանդիպում չկա․ ԱԳՆ
Մալթայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև պլանավորված հանդիպում չկա։ Այս մասին «Ազատության»-ը հայտնել են Հայաստանի արտգործնախարարությունից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միրզոյանը դեկտեմբերի 4-5-ը աշխատանքային այցով կմեկնի Մալթա՝ մասնակցելու ԵԱՀԿ Նախարարների խորհրդի 31-րդ հանդիպմանը։ Մալթայում է գտնվելու նաև Ադրբեջանի արտգործնախարարը։

