ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ֆլորիդայում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դախլալլահին:
«Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը»,- ասել է նա: