Գիշերը Ռուսաստանում ոչնչացվել է ուկրաինական 44 անօդաչու. ՌԴ ՊՆ
Նոյեմբերի 20-ի գիշերվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՕՊ հերթապահ համակարգերը որսացել եւ ոչնչացրել են ուկրաինական 44 ինքնաթիռատիպ անօդաչու, տեղեկացրել են ՌԴ ՊՆ-ում։
«Նովգորոդի մարզում ոչնչացվել է 10 անօդաչու, հինգ անօդաչու ոչնչացվել է Կուրսկի մարզում, չորսը՝ Օրյոլի, երեքական՝ Բելգորոդի, Տուլայի եւ Տվերի մարզերում, երկուական՝ Բրյանսկի, Մոսկվայի եւ Սմոլենսկի մարզերում»,- նշել են գերատեսչությունում։

