Իսկ Քադաֆի՞ն…

Ժամանակին անոնսվեց Երասխում ամերիկյան կապիտալով մետաղաձուլական գործարանի կառուցման մասին։ Հիշեցնեմ, այդ օրերին մի ցնծություն էր, թե բա դե թող Ադրբեջանը համարձակվի կրակել ամերիկյան կապիտալի վրա։

Հետո՞: Հետո անգամ ԱՄՆ դրոշը բարձրացավ, որպես «ապավեն-հովանի»: Իսկ հետո՞։ Իսկ հետո տեղափոխվեց մետաղաձուլարանը։

Իսկ այն տկարամիտները, ովքեր մարդկանց համար հերթական փուչիկն էին փչում, այդպես էլ ներողություն չխնդրեցին։ Իսկ հարցը ո՜չ թե այն էր, որ ԱՄՆ-ն չէր կարող բռնել բաքվեցի բռնապետի կզակից, այլ այն, որ բաքվեցի բռնապետը դեռ պետք էր ԱՄՆ-ին, ու հանուն այդ պետքի կարող էր անգամ Երևանը զոհաբերվել, մինչև բաքվեցի բռնապետի պիտանելիության ժամկետի ավարտը։

Բոլորն են հիշում, թե Սադամ Հուսեյնը ինչպիսի ամենաթողության պայմաններում էր հարձակվում Իրաքի վրա, քրդերի վրա` մինչև այն պահը, երբ Սադամը որոշեց Սովետների հետ հարաբերություններ հաստատել, իսկ հետո` մարտահրավեր նետել ամենակարող ԱՄՆ-ին։

Իսկ Քադաֆի՞ն…

Երբ անհրաժեշտ է ամերիկյան շահերին, ապա ԱՄՆ-ն կարող է պատժել ցանկացած ալիևյան տիպի բռնապետի, իսկ քանի դեռ այդ բռնապետը անհրաժեշտ է ամերիկյան շահերին, ապա «աչքի լույսի» պես կպահվի այդ բռնապետի շահը։

Պատրանքներ պետք չէ ունենալ երբեք, առավել ևս այդ պատրանքներով կերակրել սեփական ժողովրդին, այլ անհրաժեշտ է աշխատանք` երկարատև, համառ, նպատակադրված…

Քաղաքագետ Արա Պողոսյան