Աշխաբադում մեկնարկել են Պուտինի և Փեզեշքիանի միջև առաջին երկկողմ բանակցությունները

Վլադիմիր Պուտինն Աշխաբադում բանակցություններ է վարում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սպասվում է լուրջ խոսակցություն, պետությունների ղեկավարները կանդրադառնան երկկողմ հարաբերություններին և կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Սրանք Ռուսաստանի և Իրանի նախագահների առաջին դեմ առ դեմ բանակցություններն են Փեզեշքիանի ընտրությունից հետո։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև Պեսկովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։