Խնձորեսկում ջրամբար է կառուցվում

Խնձորեսկում կառուցվում է 800մ 3 ծավալով ջրամբար, որը համալրելու է Խնձորեսկ բնակավայրի ոռոգման համակարգը՝ հնարավություն տալով հուսալի ու կանոնավոր կերպով ոռոգել նախկինում անջրդի և անմշակ հողատարածքները

Գորիսի քաղաքապետարանից հայտնում են, որ այս ծրագիրը ռազմավարական նշանակություն ունի Խնձորեսկի և ողջ տարածաշրջանի համար, քանի որ այն կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը կբարելավի բնակիչների կենսապայմանները և կստեղծի նոր հնարավորություններ տնտեսական աճի համար։

Ջրամբարի կառուցումը կօգնի նաև ավելի արդյունավետ կառավարել ջրային ռեսուրսներ։ Ծրագիրն իրականացվում է Գորիսի համայնքապետարանի և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման բարելավում» ծրագրի համագործակցության շրջանակում: