Կուլեբային փոխարինել է Անդրեյ Սիբիգան
Գերագույն ռադան այսօր, սեպտեմբերի 5-ին, նշանակել է Ուկրաինայի արտաքին գործերի նոր նախարար՝ Անդրեյ Սիբիգային։ Այս մասին տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով ժողպատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի թելեգրամ-ալիքին։
Սիբիգան ծնվել է 1975թ. հունվարի 1-ին Տերնոպոլի մարզի Զբորիվ քաղաքում։
Աշխատանքային գործունեությունն սկսել է 1997թ. որպես Ուկրաինայի ԱԳՆ Պայմանագրաիրավական վարչության պետաիրավական հարցերի բաժնի երկրորդ քարտուղար։
Աշխատել է Լեհաստանում և Թուրքիայում Ուկրաինայի դեսպանություններում։ Եղել է Ուկրաինայի ԱԳՆ եվրոպական ինտեգրման վարչության իրավական և հումանիտար համագործակցության բաժնի առաջին քարտուղարը։
Սկսած 2021 թվականից մինչև 2024թ. զբաղեցրել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Զբաղվել է արտաքին քաղաքականության և ռազմավարական գործընկերության զարգացման հարցերով։
Արդեն այս տարի Սիբիգան նշանակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։

