Կամչատկայում Մի-8 ուղղաթիռ է անհետացել․ ընթանում են որոնողական աշխատանքներ

Կամչատկայում որոնվում է «Վիտյազ-Աերո» ընկերության Մի-8 ուղղաթիռը՝ անձնակազմի երեք անդամներով։ Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

Ստուգվում են ինքնաթիռում գտնվող 19 զբոսաշրջիկների տվյալները։

«Նախնական տվյալներով՝ ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ կա: Ուղղաթիռը որոնվում է հենց նույն ավիաընկերության կողմից։ Բացի անձնակազմի երեք անդամներից, ուղղաթիռում եղել է 19 զբոսաշրջիկ», – նշված է հաղորդագրության մեջ։