Մեկնարկելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը

Օգոստոսի 27-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։

Ներկա են եղել ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։

Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ ընդգծելով հանցավորության դեմ պայքարի արդյունքները, իսկ առկա բացթողումներն ու թերացումները վերացնելու ուղղությամբ հանձնարարել է ակտիվացնել ամենօրյա հետևողական աշխատանքը:

2024-2025 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ոստիկանության պետն անդրադարձել է ծառայության կազմակերպման հարցերին՝ նշելով, որ հանրապետությունում սեպտեմբերի 2-ից անցկացվելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» տասնօրյա միջոցառումը։

Արամ Հովհաննիսյանը հանձնարարել է ուսումնական հաստատությունների և դպրոցների շրջակայքում ապահովել պատշաճ հասարակական կարգ և անվտանգ երթևեկություն՝ ուշադրության կենտրոնում պահելով տրանսպորտային միջոցների և հետիոտների անխափան երթևեկը։