Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին տեղեկությունը տարածել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բայրամովը շնորհավորել է իր իրանցի գործընկերոջը նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Նշվում է, որ Բայրամովը երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման հույս է հայտնել։

Երկու նախարարների զրույցի մյուս թեմաներն են եղել կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև միջազգային մի շարք հարցերի քննարկումը։

«Հրավիրելով միմյանց այցելել իրենց մայրաքաղաքները՝ կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերություններին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը՝ շարունակելով բարձրաստիճան պատվիրակությունների փոխանակումը և երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունները, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցությունը տարածաշրջանային և միջազգային ֆորումներում»,- ասված է Իրանի ԱԳՆ  հաղորդման մեջ: