Իրանի խորհրդարանն ԱԳ նախարարի պաշտոնում հաստատել է Աբաս Արաղչիին

Իրանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Իրանի խորհրդարանը հաստատել է Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Գերատեսչության նոր ղեկավարը նախկինում փոխնախարար է եղել և նշանակալի դեր է ունեցել 2015 թվականին միջուկային գործարքի կնքման գործում։

Որպես Իրանի նախագահի հատուկ բանագնաց՝ 2020 թվականի հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ամենաթեժ պահին, նա այցելել է Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան և Թուրքիա՝ քննարկելու հակամարտության կարգավորման տարբերակները։