Մեկնարկել է կառավարության նիստը՝ արձակուրդից վերադարձած Փաշինյանի գլխավորությամբ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որը վարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վերադարձել է արձակուրդից։ Կառավարության այսօրվա նիստի օրակարգում կա 40 հարց, որոնցից միայն երեքն են զեկուցվող հարցեր հանդիսանում։

Օրակարգում են մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում 2024/2025 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի (ըստ մասնագիտությունների) և ինտերնատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին, Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձևակերպված պատվերների մասով տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատելու մասին ու այլ հարցեր։