Փաստացի բանակը մղվում է երկրորդ, եթե կուզեք երրորդ, եթե կուզեք, վերջին պլան (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ երբ խոսում ենք երկրի անվտանգության մասին, առաջինը ասում ենք բանակ, սակայն ըստ նրա, բանակը պետք է վերջում ասենք:
Ի՞նչ է սա նշանակում:
Օվերտոնի պատուհա՞ն, Փաշինյանի շուշաբանդ, թե՞ ավելի պարզ ասած, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջ:
Փաստացի բանակը մղվում է երկրորդ, եթե կուզեք երրորդ, եթե կուզեք, վերջին պլան:
Իմ հանրային խոսքում բազմիցս ասել եմ, որ Արցախի Պաշտպանության Բանակի կազմաքանդումից հետո, ադրբեջանական կողմը խնդիր է դրել կազմաքանդել նաև ՀՀ ԶՈՒ-ն, և նրանց ռազմավարական նպատակը հենց դա է:
Տավուշի գյուղերի, Սահմանադրության փոփոխության կամ մեկ այլ հանրային հնչեղություն վայելող թեմաները ընդամենը այդ ռազմավարական խնդ8ի լուծման ճանապարհն է:
Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից

