Ալիևը՝ Արցախի նախկին ղեկավարների կալանավորման մասին

«Իհարկե, մենք չենք դիտարկում անմեղ զինվորների նկատմամբ որեւէ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։ Սակայն մեր դիրքորոշումն անջատողականների առաջնորդների նկատմամբ միանշանակ էր՝ նրանք պետք է կալանքի տակ պահվեն»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Նրանցից ոմանք ձերբակալվել են Լաչինի ճանապարհով փախչելու փորձի ժամանակ, ոմանք՝ Խանքենդիում (օկուպացված Ստեփանակերտում), ոմանք էլ՝ այլ վայրերում։ Մենք գիտեինք նրանց գտնվելու վայրը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։