Դատավոր Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել նահատակված հերոսի հոր կալանքի ժամկետը

«Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր դատավոր Անի Մարտիրոսյանը որոշեց չերկարաձգել նահատակված հերոս Լևոն Գալստյանի հոր` Արմեն Գալստյանի կալանքի ժամկետը։ Նա ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին»,- հայտնում են «Որդիների Կանչ» ՀԿ-ից։

Նիստը հետաձգվել է, քանի որ տուժող Հովիկ Աղազարյանը նիստին չէր ներկայացել։ Հույս ունենք դատավարության  արդար վճիռի կայացմանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հայրիկին՝ Արմեն Գալստյանին ձերբակալել են՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին ապտակելու համար:

Մեղադրական եզրակացության համաձայն, այս տարվա սեպետեմբերի 21-ին’ ժամը 08:30-ի սահմաններում, Արմեն Գալստյանը, Արսեն Աբրահամյանի և քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված մի խումբ այլ անձանց հետ «Եռաբլուր» պանթեոնի մուտքի մոտ ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, որի ընթացքում Արմեն Գալստյանը ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է Հ. Աղազարյանի ազդրի հատվածին:

Նրանք թույլ չեն տվել պատգամավորներին մուտք գործել «Եռաբլուր» զինվորական պանթեոն: