Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանը, հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել են։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Բայրամովը խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հեռանկարների մասին։

Կարևորվել են վերջին շրջանում Իրանի և Ադրբեջանի միջև ընդլայնված երկկողմ շփումները և երկկողմ տնտեսական հանձնաժողովի շրջանակներում անցկացվող հանդիպումները: Ընդգծվել է, որ այդ շփումները կարևոր են երկու երկրների միջև օրակարգային որոշ հարցերի լուծման համար: