Արցախում մեկ այլ կարևոր խնդիր կա` շուկայում արհեստական ձևավորված բարձր գներն են

Արցախում այս տարվա ցորենի բերքից ստացված որոշակի քանակ կա, որը կառավարությունը փորձում է դռնեդուռ հավաքել ու արցախցիների կարիքների համար օգտագործել:

Վիճակն օրհասական է և արցախցիներն իրենց բերքից` կարևոր չէ ցորեն, թե այլ բան, բաժին են հանում մյուսներին:

Կառավարությունը փորձում է այնպիսի պայմաններ ստեղծել, որ դա բարոյականից բացի, նաև պետություն-մասնավոր մակարդակում փոխադարձ շահավետ լինի:

Մեկ այլ կարևոր խնդիր, որին պետք է մեծ ուշադրություն դարձվի` շուկայում արհեստական ձևավորված բարձր գներն են, որի մասով պետությունը մեծ անելիք ունի:

Սոցիալական քաղաքականության շրջանակներում կառավարությունը պետք է առավելագույնս օբյեկտիվ կարիքների գնահատում իրականացնի` առավել խոցելի խմբերին եղած ռեսուրսներից ճիշտ բաշխումներ իրականացնելու համար:

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից