Վանաձորում երիտասարդին ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար

Մեր թիմակցին՝ Արեգին Վանաձորում, հենց հիմա ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երիտասարդի ձայնը ՀԿ նախագահ Հովհանես Հարությունյանը:

«Վանաձորում գտնվող փաստաբաններին խնդրում եմ գան Տարոնի բաժին»,- գրել է նա։

Նշենք, որ Վանաձորի հրաապարակում մեծ համերգային ծրագիր է անցկացվել, որի ժամանակ էլ նախաձեռնության անդամը բարձրացել է բեմ եւ ծածանել Արցախի դրոշը: