Մահացել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էրիկ Մամիջանյանը

Մահացել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի պապիկը՝  ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էրիկ Մամիջանյանը։

Հայկ Մամիջանյանը գրել է, որր պապիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր  ժամը 17:00-ից՝ «Սան Լազարո» սգո սրահում:

Էրիկ Մամիջանյանը 87 տարեկան էր։

Նա ավարտել է Երևանի պետական համալսարանը (1958 թ.), ուր և աշխատել է մինչև 1970 թվականը։ 1970 թվականից եղել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթների բաժնի վարիչը։ Աշխատանքները վերաբերում են գերբարձր էներգիայի տարրական մասնիկների ֆիզիկային։ Զբաղվել է 1011-1013 էվ էներգետիկ տիրույթի նեյտրոնմիջուկային փոխազդեցության կոմպլեքսային հետազոտությամբ, մասնակցել տիեզերական ճառագայթներում լիցքավորված հադրոնների նույնականացման աշխատանքներին։ Մշակել է իոնացման կալորիմետրի և նեյտրոնային սուպերմոնիտորի հնարավորությունների ընդլայնման մեթոդաբանությունը, ուսումնասիրել իոնացման կալորիմետրի և էմուլսիոն ու տրեկային դետեկտորների զուգակցման պրոբլեմը։