Մեր հարևան, բարեկամ, դաշնակից Իրանը. Անդրանիկ Թևանյանը հանդիպել է Իրանի դեսպանին

Այսօր դեսպանատանը հանդիպել եմ ՀՀ–ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

«Քննարկել ենք հայ-իրանական հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին և անվտանգությանը վերաբերող հարցեր։

Անդրադարձել ենք նաև սոցիալ-տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում հայ-իրանական համագործակցության հնարավորություններին և դրանց զարգացման հեռանկարներին։

Հարգարժան դեսպանի հետ պայմանավորվեցինք մեր հանդիպումները դարձնել պարբերական»,- գրել է պատգամավորը: