Հաջորդ նմանատիպ քայլը լինելու է առկա կոլաբորացիոնիստական իշխանության գիտակցված հեռացումը․ Գեղամյան
1988թ. փետրվարի 20-ը քաղաքական առումով հայ ազգի վերջին կեսդարյա պատմության առավել կարևոր դրվագներից է, որը բառիս բուն ու իրական իմաստով դեմոկրատական էր, քանի որ բխում էր ազգի ամենաբնական իրավունքների իրացման մղումից։ Այն հնարավորություն տվեց սեփական ուժերով իրացնելու հայրենիքում քաղաքական իշխանություն ունենալու բնական իրավունքը։ Հայաստանում տիրող այսօրվա իրավիճակը հաշվի առնելով՝ հաջորդ նմանատիպ քայլը լինելու է առկա կոլաբորացիոնիստական իշխանության գիտակցված հեռացումը, առանց որի Հայաստան պետության քաղաքական գոյությունը սպառվելու է առաջիկա տարիներին՝ մեզ շպրտելով շատ ավելի վաղ շրջան՝ դեպի 17-րդ դար։