Մեր խրամատն այսօր մեր տունն է

Իրավիճակը բավականին բարդ է: Ու հիմա մեղավորներ փնտրելու ժամանակը չի հաստատ: Բայդ դա չի նշանակում, որ էդ ժամանակը չի գալու: Ու բոլոր էն պաշտոնյաներն ու ոլորտի պատասխանատուները, ովքեր էս վայրագ պանդեմիայի թեմայով «պրիկոլներ» էին անում` իրենց գործը անելու փոխարեն, մի օր էդ պրիկոլների ու իրենց «բեզալաբերնի» քայլերի պատասխանը տալու են:

Այսօր մենք բոլորս մեկ բան պիտի անենք` աներկբա ենթարկվենք օրենքին, ու եթե ողջ աշխարհում այս պանդեմիայի տարածումը զսպելու ամենաարդյունավետ տարբերակը տանը մնալն է` մնացեք տանը:

Մի վտանգեք ձեր սիրելի մարդկանց կյանքը:

Ու մի մտածեք, որ որևէ մեկդ կարող եք էս վիրուսին «ֆռռացնել»: Մնացեք տանը: Մենք, բոլոր նրանք, ովքեր չենք կարող մնալ տանը, կանենք առավելագույնը` ձեր հոգսը մի աննշան թեթևացնելու համար: Մեր բոլորի խրամատը այս օրերին մեր տունն է:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Մեր խրամատն այսօր մեր տունն է …

Опубликовано Naira Zohrabyan Четверг, 2 апреля 2020 г.