Ինչու միջազգային հանրությունը նույն եռանդով և ծավալով չի դատապարտում ադրբեջանցիների անմարդկային և խուժան պահվածքը

Կորոնավիրուսը կորոնավիրուսով, բայց չմոռանանք նաև հիմնարար վտանգների մասին։ Արցախում տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ մի շատ կարևոր բան եմ նկատել, որը կարծում եմ շատ մանրակրկիտ և շտապ ուսումնասիրության առարկա պետք է դառնա առաջիկայում։

Խոսքն այն միջազգային որոշ արձագանքների մասին է, որը ստացավ Արցախում ընտրական գործընթացը։ Տեսեք` շատ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ «ափալ-թափալ» հայտարարություններ տարածեցին, որ չեն ընդունում տեղի ունեցած ընտրությունները և, ըստ այդմ, կոչ են անում «կողմերին» զերծ մնալ այն քայլերից, որոնք խոչընդոտում են բանակցային գործընթացին։ Իհարկե, մենք մեծապես պետք է թքած ունենանք այսպես կոչված` «միջազգային հանրության» կարծիքի վրա, երբ խոսքը գնում է Արցախի Հանրապետության բնականոն գոյության մասին (նամանավանդ, որ «ժողովրդավար միջազգային հանրությունը» այդպես էլ չբացատրեց, թե ինչն է իրենց այդքան վրդովեցրել, երբ Արցախի Հանրապետությունը, ի տարբերություն Ադրբեջանի, մի հազար անգամ ավելի ժողովրդավար է և կայացած, կներեք, որ Արցախի Հանրապետությանը ստիպված համեմատեցի նաֆթային դուքյանի հետ)։ Այստեղ հարցն ավելի խորքային է․ տեսեք` Ադրբեջանի զինված ուժերը մշտապես գնդակոծում են Հայաստանի և Արցախի տարածքները՝ սպանելով և վիրավորելով խաղաղ բնակիչներին, հիմա հարց. բա ինչու միջազգային հանրությունը նույն եռանդով և ծավալով չի դատապարտում ադրբեջանցիների անմարդկային և խուժան պահվածքը:

Չեմ ուզում հիմա ավելորդ բաներ գրել, բայց սա շատ վատ տենդենց է, որը մենք պետք է շատ ուշադիր վերլուծենք և շուտափույթ շտկենք…թե չէ այս տենդենցը լավ բանի չի բերի։

ԱԺ պատգմավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

Կորոնավիրուսը կորոնավիրուսով, բայց չմոռանանք նաև հիմնարար վտանգների մասին։ Արցախում տեղի ունեցած ընտրությունների…

Опубликовано Arman Abovyan Среда, 1 апреля 2020 г.