Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն է հայտնել Լևոն Արոնյանին

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել Լևոն Արոնյանին`կնոջ անժամանակ մահվան կապակցությամբ:

Սերժ Սարգսյանը խորին վշտակցություն ու զորակցություն է հայտնել աշխարհահռչակ շախմատիստին.

«Սիրելի Լևոն: Մեծ է կորուստն ու դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեն խոր վիշտդ ու կմեղմեն Արիանայի անդառնալի կորստյան ցավը:

Իմ ու տիկին Ռիտայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում քեզ, քո և Արիանայի ընտանիքի անդամներին և հարազատներին։

Մենք սգում ենք ձեզ հետ միասին ու աղոթում Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար»,- ասված է  Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Արիանա Կաոիլիի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 1-ին: Հուղարկավորությունը ապրիլի 2-ին է: