Ընտրողներին ասել են՝ խոստացված ընտրակաշառքը կստանաք, եթե ցույց տաք ձեր քվեաթերթիկի լուսանկարը (տեսանյութ)

Հերթական ընտրակեղծիքն արձանագրվեց Ստեփանակերտի թիվ 5 դպրոցում: Ընտրողը, որը քվեարկել էր նախկին վարչապետ, ԱՀ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի կուսակցության՝ «Ազատ Հայրենիք»-ի օգտին ու քվեարկությունից հետո շտապել նկարել քվեաթերթիկը: Նախագահի մյուս  թեկնածուների  վստահված անձինք նկատելով օրենքի խախտումը, պահանջել են ընտրողից՝  ջնջել կատարված  լուսանկարը:

Կա այն համոզմունքը, որ  «Ազատ Հայրենիք» կուսակցությունից  ընտրողներին ասվել է, նախ լուսանկարով  ապացուցեք, որ քվեարկել եք հօգուտ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի, որից հետո միայն կստանաք խոստացված ընտրակաշառքը:

Ընտրախախտում համար 5 դպրոցում, Ստեփանակերտ

Ընտրախախտումները շարունակվում են։ Համար 5 դպրոց, Ստեփանակերտ։Շարքը շարունակվելու է։

Опубликовано Արցախցու Ձայնը Вторник, 31 марта 2020 г.