ԱԺ-ը չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխությունները

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չկարողացավ ընդունել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը:

Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց ԲՀԿ-ի գործընկերներին միանալ իրենց և չմասնակցել քվեարկությանը, իսկ «Իմ քայլի» պատգամավորները դահլիճում 65 հոգուց քիչ են, հետևաբար օրենքը չի ընդունվի:

«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: «Կորոնավիրուսի տարածման արագությունը չափազանց մեծ է և պահանջում է արագ քայլեր»,-ասաց նա:

Փաթեթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր և այն չընդունվեց:

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չքվեարկեցին: