Հոգածության և սիրո արժանի ենք բոլորս

Երբ մայրդ հիվանդ է, դու նրան չես պատմում քո դժվարությունների մասին, այլ բժիշկ ես հրավիրում, որպեսզի բուժես նրան: Ամեն գնով և ամեն տեղից դեղեր ես հայթայթում, միայն թե փրկես քո սիրելիին…

Իսկ երբ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔՆ է հիվանդանում, ինչպես ենք յուրաքանչյուրս վերաբերվում նրան…

Երբ ԱԺ ամբիոնից հնչեցնում եմ, որ մեր ժողովուրդը արժանի է, որպեսզի երկրիս բարձրագույն իշխանությունն ուղերձով դիմի իրեն, ամենևին չի նշանակում, որ չեն դիմել ժողովրդին, այլ հորդոր-խնդրանք է, որպեսզի ավելի հաճախ հուսադրեն, վստահեցնեն, գործողություններ իրականացնեն ժողովրդի համար: Ամրացնեն ժողովրդի վստահությունը պետության նկատմամբ, որի հանձնառուներն են Նախագահն ու Վարչապետը, հզորացնեն հավատն առ Աստված, որի հանձնառուն է Կաթողիկոսը, ով մինչ իմ ելույթը, արդեն մարտի 16-ին և 18-ին աղոթքով դիմել էր ժողովրդին: Մենք ամենօրյա հոգածության կարիք ունենք, ինչպես որ ամեն օր հաց ուտելու կարիք ունենք, հացից առավել՝  ուշադրության, հոգատարության, ջերմության, բարի խոսքի կարիք ունենք: 2 ժամ առաջ անցնում էի ճանապարհն անցումով, նկատեցի մոտեցող մեքենային, փորձեցի զիջել նրան, սակայն վարորդն սպասում էր, որ անցնեմ… ես ձեռքի ժեստով վարորդին ցույց տվեցի, որ զիջում եմ իրեն…վարորդը ձեռքով ողջունեց ինձ, ժպտաց ու անցավ…

Այդ փոքրիկ ջերմությունն ստիպեց, որ այս ստատուսը գրեմ..

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԲՈԼՈՐԻՍ

Սերգեյ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ և ՍԻՐՈ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ԲՈԼՈՐՍԵրբ մայրդ հիվանդ է, դու նրան չես պատմում քո դժվարությունների մասին,այլ բժիշկ ես…

Опубликовано Sergey Bagratyan Вторник, 31 марта 2020 г.