Մի բան ակնհայտ է. Ալիևը կորոնավիրուսից վտանգավոր է

Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի։ Փառք ու պատիվ մեր բանակին, առողջություն վիրավորված երեխային և զինծառայողներին։

Հայաստանն անհապաղ պետք է դիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ին, Եվրոպական Միությանը, ինչպես նաև այլ միջազգային գործընկերներին։

Գլոբալ համաճարակի ֆոնին անտեսելով համամարդկային համակեցության տարրական նորմերը, միջազգային իրավունքի հիմունքները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը «պանդեմիկ զինադադարի» վերաբերյալ՝ Ադրբեջանը կրկին դրսևորել է իր զավթողական, հակամարդկային և ագրեսիվ էությունը։

Մի բան ակնհայտ է. Ալիևը կորոնավիրուսից վտանգավոր է։

Մենք պետք է զգոն և ուժեղ լինենք։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Դեռ շաբաթներ առաջ պնդում էի, որ համաճարակի ֆոնին արտաքին անվտանգության մասին մոռանալ չի կարելի։ Փառք ու պատիվ մեր…

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 30 марта 2020 г.