ԱԺ-ն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց կառավարության վիճահարույց մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Այսօր՝ մարտի 30-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում արագացված ռեժիմով մի շարք օրենսդրական նախաձեռնությունների առաջին ընթերցմամբ պատգամավորները հավանություն տվեցին գործող օրենքներում Կառավարության ներկայացրած օրենսդրական փոփոխություններին:
Դրանք են՝
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 57, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1),
«Բժշկական օգնության և բնակչության սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 66, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 2),
«Բաժնետիրական միությունների մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 87, միաձայն):