Հայաստանում կորոնավիրուսից բուժված քաղաքացիների թիվը հասել է 28-ի (տեսանյութ)
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունից բուժվել է ևս 10 քաղաքացի: Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կրկնակի բացասական թեստով, ապաքինված դուրս է գրվել ևս 10 քաղաքացի: Այս պահին ապաքինված և դուրս գրված քաղաքացիների թիվը 28 է: Այս պահին ունենք կորոնավիրուսի 329 հաստատված դեպք, 28 բուժված քաղաքացի, 1 մահ: Փաստացի բուժվողների թիվը 300 է»,- ասաց նախարարը:
Թորոսյանը հայտնեց, որ վարակվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսների կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ը ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
Հայաստանում մարտի 27-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 329 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի: Մեկ քաղաքացի մահացել է:
Տեսանյութը՝
Իրավիճակի թարմացում 11:30, 27.03.2020թ.
Опубликовано Arsen Torosyan Пятница, 27 марта 2020 г.