Վիտալի Բալասանյան․ ահա միակ կերպարը, որը Արցախի անառիկության, ապահովության և բարեկեցության գրավականն է․ Միհրդատ Մադաթյան

Իմ զորակցությունն եմ հայտնում Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին:
Արցախի անվտանգությունն առաջնային խնդիր է ոչ միայն արցախցու համար։ Հենց այս պատճառով էլ Հայաստանից ուշիուշով հետևում ենք այսօրվա Արցախում տեղի ունեցող գործընթացներին։
Վիտալի Բալասանյան՝ ահա միակ կերպարը, որն Արցախի անառիկության, ապահովության և բարեկեցության գրավականն է։
Վիտալի Բալասանյանը այսօրվա նախագահի թեկնածուներից միակն է, որ տասնամյակներ շարունակ ոչ թե խոսքով, այլ  գործով է ապացուցել իր նվիրումը Արցախին և արցախցուն։
Պարո՛ն Բալասանյան, համոզված եմ, որ միայն Ձեզ հետ ազատ անկախ Արցախը կկայանա աշխարհում և արցախցին կկարողանա ապահով կառուցել իր բարեկեցիկ ապագան։
Հաղթանակը չի վաճառվում։ Այո, մարթը ուրուշու մոքյտաջ չինի»:

Միհրդատ Մադաթյան

«ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի հիմնադիր ղեկավար, ՆեյրոԼինգվիստիկ Ծրագրավորող, հոգեբան