Արցախում արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն

Արցախում նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումների շրջանակներում, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրահանգով, հանրապետության բոլոր շրջաններում ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների հրշեջ-փրկարարական մասերի անձնակազմերից ստեղծվել են արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումներ:

Այս մասին տեղեկացրել են Արցախի տեղեկատվական շտաբից:

ԱԻՊԾ շրջանային արտակարգ իրավիճակների բաժինների պետերի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենն ընդգծել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ծառայության կողմից հանրապետության տարածքում համակարգված և օպերատիվ աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությունը:

Տրված հանձնարարականների համաձայն՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումները շրջաններում իրականացնում են ուժեղացված ծառայություն: