Մոսկվայի իշխանությունները դադարեցրել են ատամնաբուժական ծառայությունների մատուցումը. «ՌԻԱ Նովոստի»

«ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ Մոսկվայի քաղաքային իշխանությունները դադարեցրել են ատամնաբուժական ծառայությունների մատուցումը, բացառությամբ արտակարգ դեպքերի: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հրամանը հրապարակված է նրա պորտալում:

Ավելի վաղ, Սոբյանինն ընդլայնել էր սահմանափակող միջոցառումները կորոնավիրուսի տարածման համապատկերին: Մասնավորապես, նա հանձնարարել է չեղարկել ինչպես փակ տարածքում, այնպես էլ բաց երկնքի տակ բոլոր հասարակական միջոցառումները, դադարեցնել ֆիթնես ակումբների, գիշերային ակումբների, գրադարանների, մշակութային ակումբների և մանկական խաղասենյակների աշխատանքը:

Համաձայն վերջին տվյալների՝ Ռուսաստանում COVID-19 ունեցող հիվանդների ընդհանուր թիվը հասել է 840-ի (նրանցից 546-ը՝ Մոսկվայում), 38-ը բուժվել են, 139 հազարը հսկողության տակ է, գրանցվել է  մահվան 2 դեպք: